Արամ Խաչատրյանի և Աշոտ Բաբայանի ստեղծագործությունները՝ Մարինյան թատրոնում10 նոյեմբերի 2016 - 09:57 AMT PanARMENIAN.Net - Մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հայտնի «Դիմակահանդես»-ը կհնչի հեղինակավոր Մարինյան թատրոնում: Նոյեմբերի 15-ին կայանալիք համերգի ընթացքում կհնչի նաև ժամանակակից հայ կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի՝ ալտի և նվագախմբի համար գրված կոնցերտը (մենակատար՝ Իրինա Իվանովա): Բեմում կլինի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը․ դիրիժոր՝ Նիկոլայ Խոնձինսկի, Panorama.am-ին տեղեկացրել են Հայաստանի կոմպոզիտորների միությունից: Համերգային երեկոյի ընթացքում ունկնդրին կներակայցվեն նաև Գեորգի Սվիրիդովի, Գալինա Ուստվոլսկայայի, Բորիս Չայկովսու ստեղծագործությունները։ Սանկտ Պետերբուրգում գտնվող Մարիինյան թատրոնը Ռուսաստանի և աշխարհի ամենահայտնի և խոշոր օպերայի և բալետի թատրոններից մեկն է: Այն հիմնադրվել է 1783-ին Եկատերինա Մեծ կայսրուհու հրամանով մի շենքում, որը հետագայում վերափոխվեց Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի։ 1783-ի հուլիսի 12-ին «թատրոնների և երաժշտության կառավարման» համար թատերական կոմիտե ստեղծելու վերաբերյալ հրաման արձակվեց։ 1920-ին թատրոնը վերանվանվեց «Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի», իսկ 1935-ին կոչվեց՝ Սերգեյ Կիրովի անունով։ 1988-ին Եվգենի Մրավինսկու մահից և Յուրի Տեմիրկանովի՝ Ֆիլհարմոնիա հեռանալուց հետո, թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է դառնում Վալերի Գերգիևը։ 1992-ի հունվարի 16-ին թատրոնին վերադարձվեց իր պատմական անունը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |