Երևանում քննարկվել է ՀՀ և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը![]() 10 նոյեմբերի 2016 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի և Արևելյան Գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրիան Պալմին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի մասնակցությանը Եվրամիության ոլորտային համագործակցության ծրագրերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը Կարեն Նազարյանը պատրաստակամություն է հայտնել Նիդերլանդների` որպես ԵՄ առանցքային երկրներից մեկի հետ շարունակել երկխոսությունն ամենատարբեր բնագավառներին առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |