Հանրահավաք Սպիտակ տան մոտ «Թրամփն իմ նախագահը չէ» կարգախոսով10 նոյեմբերի 2016 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ի երեկոյան մոտ 200 մարդ է հավաքվել Վաշինգտոնի կենտրոնում` Սպիտակ տան մոտ, որոնք բողոքում էին նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելու դեմ: Ցուցարարները վանկարկում էին` «ԱՄՆ-ն առանց Թրամփի, Կու-կլուս-կլանի և ֆաշիստների», «Թրամփն իմ նախագահը չէ»: Նրանք կոչ էին անում անցորդներին միանալ իրենց բողոքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հանրահավաքն ավարտվել է ոստիկանության հետ բախումով` ցուցարարներից մեկը բերման է ենթարկվել, մյուսներին ոստիկանությունը հետ է մղել Սպիտակ տան մոտից, որից հետո ամբոխը ցրվել է հարևան փողոցներով: Ըստ ոստիկանության, 5000 մարդ է ցույցի դուրս եկել Նյու Յորքում, որի մասնակիցները մտավախություն ունեն, որ պետության 45-րդ նախագահը կարող է ռասիստական և սեքսիստական քաղաքականություն վարել ԱՄՆ-ում: Արդյունքում միլիոնավոր ներգաղթյալներ ստիպված կլինեն հայրենիք վերադառնալ, որտեղ նրանց աղքատություն է սպասում: Առնվազն 30 մարդ է բերման ենթարկվել: Բողոքի ակցիաներ են անցնում նաև Չիկագոյում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Սիեթլում, Փորթլենդում, Օրեգոնում և Օսթինում: Կանխատեսվում է, որ բողոքի ալիքը կհասնի նաև Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես և Օքլենդ: Մարդիկ նաև հանդես էին գալիք «ընտրիչների կոլեգիայի լուծարման օգտին»: Դեռևս, մինչ ձայների վերջնական հաշվարկը Թարմփը մոտ 200.000 ձայնով զիջում է Քլինթոնի ցուցանիշին, սակայն դա չի ազդում հաղթողին որոշելու վրա, քանի որ ԱՄՆ ընտրական համակարգը կառուցված է յուրաքանչյուր նահանգում առաջնության համար պայքարի վրա, «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքով: Առաջին անգամը չէ, երբ նախագահ է դառնում յուրաքանչյուր նահանգից ընտրիչների առավելագույն ձայն ստացողը, որը սակայն զիջում էր մրցակցին ընտրողների ընդհանուր թվով: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Քլինթոնը զանգահարել է Թրամփին և ընդունել իր պարտությունը: ԱՄՆ նորընտիր նախագահը կստանձնի պաշտոնը 2017-ի հունվարի 20-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |