«Հայաստան» հիմնադրամը 26 բնակարան է նվիրել Գյումրիի անօթևան ընտանիքներին10 նոյեմբերի 2016 - 11:07 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Բնակարաններ՝ Գյումրիի անօթևան ընտանիքներին» նախաձեռնության արդյունքում 26 ընտանիք քաղաքի Մուշ և Անի թաղամասերում ունի բարենորոգ, կահավորված, ջեռուցվող, կենցաղային տեխնիկայով հագեցած բնակարան: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի և ARTN Shant հեռուստաընկերության ջանքերով, իսկ բնակարանները ձեռք են բերվել 2014-15թթ. Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնների հասույթներով: ARTN Shant և Շանթ հեռուստաընկերությունների հանգանակած գումարին իրենց առատաձեռն նվիրատվություններով միացել են անհատ բարերարներ Անդրանիկ Բաղդասարյանը, Վահե Կարապետյանը, Հարո և Դիանա Ջորդանները, Հայկ Քելեջյանը, Զաքար Ջաղացպանյանը, Հարութ Մեսրոպյանը, Վարուժ և Սվետլանա Մինասյանները, Սամվել Բալասանյանը: Արդյունքում, 22 ընտանիքներ այսօր ապահովված են բնակարաններով: Շահառուներն են ՝ Կարեն Խաչատրյանի, Հովհաննես Բադոյանի, Արսեն Խաչատրյանի, Դավիթ Հովսեփյանի, Շողիկ Շաբոյանի, Երանուհի Սաֆարյանի, Շողիկ Անտոնյանի, Գոհարիկ Գոմկցյանի, Նատալյա Ստրուկի, Աննա Մելքոնյանի, Արուսյակ Բարսեղյանի, Ռոզա Էրզրումյանի, Թերեզա Բեդիշովայի, Անահիտ Մարտիրոսյանի, Ռիմա Պետրոսյանի, Աիդա Ստեփանյանի, Լիանա Մուրադյանի, Ստելլա Մկրտչյանի, Ժենյա Գրիգորյանի, Ֆենյա Սահակյանի, Ռուզաննա Եղոյանի, Նելլի Չախչյանի ընտանիքները: Եւս մեկ անօթևան ընտանիք օրերս բնակարան կունենա: Հաջորդ հեռուստամարաթոնը նախատեսվում է կազմակերպել 2017թ.-ին: Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինն էլ համաեվրոպական հեռախոսամարաթոնի շրջանակներում երրորդ տարին է, ինչ իր հանգանակություններն ուղղում է այս ձեռնարկին: Գերմանահայ համայնքի նվիրաբերած գումարներով առ այսօր Գյումրիում ձեռք է բերվել 4 բնակարան, որի շահառուներն են՝ Արթուր Գալստյանի, Անահիտ Սուքիասյանի, Ռուզաննա Եղոյանի և Աննա Սարգսյանի ընտանիքները: «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով՝ այս ձեռնարկում նախապատվությունը տրվում է բազմազավակ, երիտասարդ և սոցիալապես անապահով ընտանիքներին: Կարդացեք նաև՝ Բրիտանահայ համայնքի ֆինանսավորմամբ Աղձք գյուղում մանկապարտեզ է կառուցվում Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը |