Հարձակումների շարք Վանում. Կան զոհեր![]() 10 նոյեմբերի 2016 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Վանում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները, որի գործունեությունն արգելված է Թուրքիայում, միկրոավտոբուս են գնդակոծել: Արդյունքում 4 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել է, գրում է Haqqin.az-ն Anadolu-ի վրա հղումով: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Զինյալների որոնման գործողություն է սկսվել: Յուքսեկովկա գավառում ծանր վիրավորում է ստացել թուրքական բանակի զինծառայողը: Նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան: Սեպտեմբերին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամները բեռնատար գնացք էին պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում` Վանի գավառում: ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |