ԱԳ փոխնախարար. ԼՂ խնդրի մասին Թրամփի անտեղյակությունը չպետք է մտահոգի10 նոյեմբերի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Դոնալդ Թրամփի ընտրությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում չպետք է լուրջ մտահոգություն առաջացնի, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ Թրամփի հաղթանակով փոխվի Ամերիկայի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանում, հայտնում է Panorama.am-ը: «Մենք գործ ունենք մի կայուն համակարգի հետ՝ իր կայուն փորձագիտական դաշտով, իր կայուն, նախապես առկա ծրագրերով, մոտեցումներով: Այն արտաքին քաղաքականությունը, որ պետք է որդեգրի Սպիտակ տան նոր ղեկավարությունը, իհարկե, կտեսնենք: «Չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա»,-ասել է նա: Լրագրողները հիշեցրել են, որ տարիներ առաջ Թրամփն ասել էր, թե ինքը տեղյակ չէ ղարաբաղյան խնդրի մասին: Փոխարտգործնախարարը պատասխանել է. «Կայուն համակարգ է, իր ինստիտուցիոնալ հիշողությամբ, փորձագետներով, կառույցներով, պարտադիր չէ, որ աշխարհում տեղի ունեցող ամեն մի իրադարձության մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում, բայց բնական է, որ երբ կոնկրետ զբաղվի այդ հարցերով, կունենա այդ ամբողջ տեղեկտվությունը»: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: Միացյալ Նահանգների քաղաքական վերլուծաբանների կարծիքով ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքները որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա: Նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով, Հիլարի Քլինթոնը նախագահ դառնալու դեպքում կարող էր նոր շունչ հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին: Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա Հարավային Կովկասի շուրջ նրա մոտեցումները վերլուծաբանին անհայտ են: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |