ԱՄՆ-ի ռազմական ներխուժումն Իրան անխուսափելի է, իսկ Թեհրանում մշակվում է Բաքվի գրավման ծրագիր11 հունիսի 2007 - 16:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի ռազմական ներխուժումն Իրան անխուսափելի է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն չափազանց մեծ կորուստներ ունեցավ վերջերս եւ չի նահանջի: «Ամերիկյան բանակը պարտվում է Իրաքում, որը զենքով է մատակարարվում սահմանակից երկրներից եւ դա բավականին ծանրակշիռ պատճառ է պատերազմ սկսելու համար: Այդ դեպքում Հայաստանը պետք է չեզոք մնա: Ճիշտ է, կա ռադիոակտիվ վարակի վտանգը: Իրանում 4 ատոմակայան կա` Բուշերը, որը բավականին հեռու է Հայաստանի սահմաններից, երկուսը Թեհրանի մերձակայքում եւ մեկը` Թավրիզում: Անբարենպաստ քամիների դեպքում Թավրիզի կայանին հասցված հարվածը կարող է լրջորեն անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Իրանի առաջին պատասխան հարվածն ուղղված կլինի հենց նրա կողմը: Իմ տվյալներով, իսկ դրանք բավականին ճշգրիտ են, Թեհրանում մշակում են Բաքուն գրավելու ծրագիր»,-ընդգծել է Լ.Մելիք-Շահնազարյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |