Դիլիջանի ուսկենտրոնը փոխանցվել է պետգույքի կառավարման վարչությանը

Դիլիջանի ուսկենտրոնը փոխանցվել է պետգույքի կառավարման վարչությանը

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում հաստատվել է Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը փոխանցելու որոշման նախագիծը: Նախագիծը ներկայացրել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, ըստ որի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին հանձնված Դիլիջանի ուսումնական կենտրոնը նախատեսվում է ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում այն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով:

Հիմնավորման համաձայն՝ Պետեկամուտների կոմիտեի կողմից կենտրոնի շահագործումը ներկայումս աննպատակահարմար է:

Ըստ որոշման, հետ են վերցվում Պարզ լճի 5, 24/1 և 26/1 հասցեներում գտնվող ավելի քան 15.038 մլրդ դրամ սկզբնական և 12.607 մլրդ դրամ հաշվեկշռային արժեքներով անավարտ շինարարության օբյեկտը (այդ թվում` 7.34123 հա հողատարածքը) և դրա շահագործման հետ կապված գույքը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---