Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները կպատրաստվեն էլեկտրոնային եղանակով![]() 10 նոյեմբերի 2016 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթների պարզեցման և սպասարկման որակի բարելավման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ներկայում քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված բոլոր գործառույթներն իրականացվում են միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով: Ըստ կառավարության որոշման հիմնավորման՝ բժշկական վկայականները էլեկտրոնային համակարգի համակցման դեպքում ՔԿԱԳ մարմիններին հնարավորություն կընձեռվի ծնունդ կամ մահ գրանցելու նպատակով ներբեռնել ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները՝ շրջանցելով մի շարք անհարկի գործառույթների կատարումը, ինչն առաջնահերթ բխում է դիմող անձանց շահերից։ Մասնավորապես, վերոնշյալ համակարգի կիրառումը հնարավորություն կտա ծննդի և մահվան պետական գրանցումներն իրականացնել առանց ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները թղթային կրիչով ներկայացնելու, ինչը ժամանակի և ռեսուրսների զգալի խնայողության երաշխիք է քաղաքացիների համար: Ծնունդ կամ մահ գրանցելու համար դիմողը ՔԿԱԳ տարածքային մարմին պետք է ներկայացնի բժշկական վկայականի ծածկագիրը և իր անձը հաստատող փաստաթուղթը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |