The Telegraph. Հայաստանը` քրիստոնյա Եվրոպայի վերջին առեղծված![]() 12 նոյեմբերի 2016 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական The Telegraph-ը հոդված է հրապարակել, որտեղ նկարագրվում են Հայաստանի և աշխարհի հնագույն քաղաքներից մեկի` մայրաքաղաք Երևանի արժանիքները: «Հենց Երևանի օդանավակայանում անմիջապես հասկանում ես, որ հայտնվել ես գինու երկրում: Դա անհնար է չնկատել, քանի որ հենց տերմինալի առջև 20 ֆուտ բարձրությամբ փչովի գինու շիշ է կանգնեցված»,-ասվում է Ֆրենկ Գարդների հոդվածում: «Քրիստոնյա երկիրը, որը սենդվիչի նման սեղմված է մահմեդական Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի միջև, նման է ալկոհոլի, որն արտադրում է: Այնտեղ արտադրվում է նաև այն ըմպելիքը, որն իրենք հայերը համարում են աշխարհի լավագույն կոնյակը: Քաղաքում երթևեկելիս ամենուր կարելի է տեսնել բրենդիի և կոնյակի գովազդային վահանակները»,-ասվում է հոդվածում: «Երևանը հիասքանչ մայրաքաղաքն է: Լայն, տերևներով ծածկված փողոցներում բազմաթիվ են սրճարաններն ու գինու բարերը, որտեղ հայերը սիրում են նստել ու զրուցել մինչ ուշ երեկո»,-նկարագրում է հոդվածագիրը Երևանը: Հոդվածում հիշատակվում է նաև, որ հայկական սփյուռքն ամենամեծերից է աշխարհում: Արտերկրի հայերը, որոնք առաջին անգամ են հայտնվում Երևանում, հաճելիորեն զարմանում են, որ հայտնվել են ժամանակակից, անվտանգ ու քաղաքակիրթ քաղաքում, հետո խորապես հիասթափվումե ն` հայտնաբերելով քաղաքի ծայրամասերն ու անբարեկարգ մայթեզրեը, որոնք կրում են փլուզված խորհրդային տնտեսության դրոշմը»,-ասվում է հոդվածում: Հորիզոնում թևածում են հոյակապ, տպավորիչ, ձյունածածկ Արարատի գագաթները, որի բարձրությունը 5165 մ է, և որը գտվում է սահմանից այն կողմ` Թուրքիայում: «Նախկինում, այն մերն էր»,-ցավով ասում են հայերը: Հետո հեղինակը թվարկում է աշխահի առաջին քրիստոնյա երկրի ամենատեսարժան վայրերից մի քանիսը` պատմում է Խոր Վիրապ այցելության մասին, հելլենական ոճով կառուցված Գառնիի, Գեղարդի, ինչպես նաև իր տպավորությունների մասին Արենիում տեղի ունեցած գինու փառատոնից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |