Օբաման և Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը

Օբաման և Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման և ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը: Թրամփը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել Օբամայի հետ Սպիտակ տանը:

Օբաման հրավիրել էր հանրապետականին նախագահական լիազորությունների սահուն փոխանցումը քննարկելու համար:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ոգեշնչված է «իրենց գերազանց զրույցով հարցերի լայն շրջանակի վերաբերյալ»:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնստը ավելի վաղ նշել էր, որ Օբաման անկեղծ էր, երբ խոստացավ ապահովել լիազորությունների սահուն անցումը, սակայն հավելել է. «Ես չեմ ասում, թե հանդիպումը հեշտ է լինելու»:

Թրամփի կինը` Մելանյան ուղեկցում էր ամուսնուն և հանդիպել է Միշել Օբամայի հետ:

Թրամփը Նյու Յորքից Վաշինգտոն է մեկնել մասնավոր ինքնաթիռով: Նա խախտել է կանոնակարգն ու թույլ չի տվել լրագրողներին, լուսանկարիչներին և օպերատորներին ուղեկցել իրեն, ինչպես դա սովորաբար լինում է:

ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո:Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 ընտրիչների քվե:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---