Մահացել է կանադացի հայտնի երգիչ Լեոնարդ Քոենը![]() 11 նոյեմբերի 2016 - 10:14 AMT PanARMENIAN.Net - 82 տարեկանում մահացել է կանադացի հայտնի բանաստեղծ, երգիչ Լեոնարդ Քոենը։ «Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ լեգենդար պոետ, կոմպոզիտոր և դերասան Լեոնարդ Քոենը հեռացել է մեզանից։ Մենք կորցրեցինք երաժշտության աշխարհում արժանի կատարողներից մեկին», -ասված է կատարողի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։ Նշվում է, որ Քոենի հոգեհանգիստը կկայանա Լոս Անջելեսում, իսկ տեղի ու ժամանակի մասին կհաղորդվի լրացուցիչ։ Կատարողի ընտանիքի անդամները խնդրել են հարգել անձնական կյանքի անձեռնմխելիության իրենց իրավունքն այս օրերին: Լեոնարդ Քոենը ծնվել է 1934-ին Մոնրեալում, 60-ականներին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ սկսել է երաժիշտի իր կարիերան։ Նա համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի երգերի հեղինակ է, ինչպիսին են Hallelujah, Suzanne, So Long Marianne-ն և այլն։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |