Պենտագոնը Իրանին հարված հասցնելու ծրագիր է մշակել11 հունիսի 2007 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Պենտագոնը Իրանին հարված հասցնելու ծրագիր է մշակել: Այդ մասին The Jerusalem Post.-ին են հաղորդել ամերիկյան բանակի բարձրաստիճան սպաներ, որոնք չեն հայտնել իրենց անունները: Նրանք հաստատել են նաեւ, որ ռազմական ղեկավարությունը լիովին սատարում է Բուշին` թույլ չտալու համար Թեհրանին միջուկային զենք ստեղծել: Բանակային միջավայրում համոզվածություն կա, որ նախագահ Բուշը վճռական գործողություններ կձեռնարկի, ներառյալ միջուկային արդյունաբերության օբյեկտների ռազմական ոչնչացումը, մինչ իր իրավասությունների ժամկետի ավարտը: Պենտագոնում աղբյուրները հաղորդել են նաեւ հնարավոր ռազմական գործողության որոշ մանրամասներ: Ըստ նրանց, հիմնական դերը կտրվի ԱՄՆ ՌՕՈՒ-ին եւ ՌԾՈՒ-ին: Ըստ իրադարձությունների զարգացման տարբերակներից մեկի, վերջում Իրանը լիովին կշրջափակվի, թույլ չտալու համար նավթի արտահանում: Վճռական գործողությունների անցնելու անհրաժշետության հետ համաձայն են նաեւ որոշ օրենսդիրներ: Քոնեքտիկուտից սենատոր Ջոզեֆ Լիբերմանը հունիսի 10-ին հայտարարել էր, որ «ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի իրանցիների դեմ լայնածավալ ռազմական գործողության, ստիպելու համար նրանց դադարեցնել ամերիկացիների սպանություններն Իրաքում»: Մայիսի վերջին Պարսից ծոց ժամանեցին ԱՄՆ ՌԾՈՒ-ի երկու ավիակիր խմբեր զորավարժություններին մասնակցելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |