ՄԱԿ. Տնտեսական վնասն «արաբական գարունից» գնահատվում է $ 614 միլիարդ

ՄԱԿ. Տնտեսական վնասն «արաբական գարունից» գնահատվում է $ 614 միլիարդ

PanARMENIAN.Net - «Արաբական գարնան» պատճառով Մերձավոր Արևելքի չկայացած տնտեսական աճի պատճառով կորուստը 2011-ից ի վեր կազմել է 614 միլիարդ դոլար: Հաշվարակը կատարել է ՄԱԿ-ը:

614 մլրդ դոլարը տարածաշրջանի ՀՆԱ 6 տոկոսն է 2011-2015թթ.: Այդ մասին ասվում է ՄԱԿ Արևմտյան Ասիայի գծով տնտեսական և սոցիալական հանձնաժողովի զեկույցում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հաշվարկների համար օգտագործվել են մինչև 2011թ. արաբական երկրների համար արված տնտեսական աճի կանխատեսումները: Սա վնասի առաջին թվերն են ներկայացված հեղինակավոր միջազգային կառույցի կողմից:

Գնահատման ժամանակ հաշվի են առնվել նաև անուղղակի ազդեցությունները` փախստականների հոսքը, աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների կրճատումը, անկումը զբոսաշրջության ոլորտում:

2011-ի մարտին արաբական աշխարհի երկրներում սկսված զանգվածային բողոքները «արաբական գարուն» անվանումը ստացան: Դրանք շուտով իշխանափոխության պատճառ դարձան Լիբիայում, Եմենում:Սիրիայում բողոքները վերաճեցին քաղաքացիական պատերազմի, որին հետագայում ներգրավվեցին Արևմուտքն ու Ռուսաստանը: Սիրիայի տնտեսական կորուստները 2011-ից ի վեր գնահատվում են 259 մլրդ դոլար:

Այն երկրներում, որտեղ բողոքների արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ, նոր իշխանությունները չկարողացան հաղթահարել առկա խնդիրները, ասվում է զեկույցում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---