Հակամարտությունները լուծելիս հարկավոր է կենտրոնանալ մարդկանց իրավունքների, ոչ թե սկզբունքների վրա11 հունիսի 2007 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքներն իրոք գոյություն ունեն: Սակայն մենք ջանում ենք խուսափել վերացական հարցերի շուրջ բանավեճից»,-PanARMENIAN.Net ն տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Իռլանդիայի դեսպան Ջասթին Հարմանը: Նրա խոսքերով, ավելի լավ է կենտրոնանալ մարդկանց, նրանց իրավունքների, տնտեսական զարգացման խնդիրների վրա: «Երբ մենք պնդում էինք սկզբունքների վրա, գործը տեղից չէր շարժվում: Իռլանդիայում խաղաղ գործընթացը հնարավոր դարձավ, քանի որ երկու կողմերը պայմանավորվեցին կենտրոնանալ ոչ միայն քաղաքական հարցերի, այլ նաեւ պրագմատիզմի վրա` ինքնակառավարման հարցեր, գործուն կառուցվածքների ստեղծում, հիմնված ոչ թե նախապաշարմունքների, այլ սթափ իրողության վրա: Սակայն ահա թե ինչն է կարեւոր` ոչ այս, ոչ այն կողմը չի պահանջում մերժել Հյուսիսային Իռլանդիայի իր կարգավիճակը որոշելու իրավունքը: Կա երկու տարբերակ` Հյուսիսային Իռլանդիա եւ Մեծ Բրիտանիա (այն, ինչ կա այժմ) եւ երկրի երկու մասերի միավորում: Թե որ տարբերակը մենք կընդունենք, հայտնի չէ, դրա մասին դեռեւս վաղ է խոսել»,-ասել է Հարմանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |