Պայթյունից վիրավորված թուրքական Դերիկի ղեկավարը մահացել է![]() 11 նոյեմբերի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավարևելյան Մարդին գավառի Դերիկ քաղաքի վարչակազմի ղեկավար Մուհամմեդ Ֆաթիհ Սաֆիթյուրքը, որը վիրավորվել էր նոյեմբերի 10-ին պայթյունից, մահացել է: Սաֆիթյուրքը մահացել է վերքերից Գազիանտեփ քաղաքի հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին մահափորձից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով: Նոյեմբերի 10-ին Սաֆiթյուրքի դեմ, որը գտնվում էր Դերիքի շրջանային վարչակազմի շենքում, մահափորձ է կատարվել ինքնաշեն պայթուցիկի կիրառմամբ: Արդյունքում 3 մարդ վիրավորվել էր, այդ թվում Սաֆիթյուրքը: Հարձակման մեջ մեղադրում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալներին: Նույն օրը Վանում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները, որի գործունեությունն արգելված է Թուրքիայում, միկրոավտոբուս են գնդակոծել: Արդյունքում 4 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավորվել: Սեպտեմբերին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամները բեռնատար գնացք էին պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում` Վանի գավառում: ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |