Ըստ սիրիացի քրդերի` Թուրքիայի զինուժը հրետակոծել է Հալեպ գավառը

Ըստ սիրիացի քրդերի` Թուրքիայի զինուժը հրետակոծել է Հալեպ գավառը

PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպ գավառի հյուսիսում`Աֆրինի արվարձանում թուրքական բանակը մի քանի գյուղ է հրետակոծել, որի հետևանքով 1 խաղաղ բնակիչ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ մասին հայտարարել է սիրիացի քրդերի ընդդիմադիր «Սիրիայի ժողովրդավարական խորհրդի» (ՍԺԽ) անդամ Ռեյզան Հեդուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Երիտասարդ է մահացել, տասնյակ խաղաղ բնակիչներ վիրավորվել են թուրքերի կողմից Մարունա, Սանայա, Հայկաջա և Շադայի գյուղերի հրետակոծման հետևանքով: Հրետակոծությունները շարունակվում են»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա աել է նաև, որ սիրիացի քրդերը կարծում են, որ «ԱՄՆ և Թուրքիայի միջև տարաձայնություններ կան և ՆԱՏՕ-ն Թուրքիայի միջոցով ներառում է Մերձավոր Արևելքը` շեշտը դնելով Թուրքիայի կրոնական առնչությունների վրա արաբական երկրների մեծ մասի հետ»:

Թուրքիան արագացնում է Հալեպի հյուսիսում իր այսպես կոչված հակաահաբեկչական «Եփրատի վահանը» գործողությունը` նպատակ ունենալով ամրագրել «Սիրիայի տարածքի մի մասի օկուպացիան»: Ինչպես հայտնել է լիբանանյան As Safir թերթը, Անկարան «մտադիր է կրկնել Սիրիայում այն սցենարը, որն իրագործել է Իրաքում, որտեղ նրան հաջողվեց «ռազմական ճամբար ստեղծել Բաշիկայում»:

Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերը մշտական առճակատման մեջ են քուրդ կամավորականների հետ` համարելով, որ նրանք կապ ունեն Թուրքիայում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցուըթյան հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---