Ջոզեֆ Փիթսը դարձավ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարող 199-րդ կոնգրեսականը11 հունիսի 2007 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ջոզեֆ Փիթսը դարձավ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին սատարող ԱՄՆ Կոնգրեսի 199-րդ կոնգրեսականը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Կոնգրեսականի որոշումը կայացվեց Փենսիլվանիայում ANCA-ի անդամների ջանքերի շնորհիվ: «Մենք երախտապարտ ենք կոնգրեսական Փիթսին աջակցության համար եւ հուսով ենք, որ նրա դիրքորոշումը կօգնի Վաշինգտոնի իր գործընկերներին ընդունել այդ կարեւոր բանաձեւը: ԱՄՆ կառավարությունը պետք է ճանաչի եւ դատապարտի Հայոց ցեղասպանությունը, ապացուցելու համար իր հավատարմությունը համամարդկային իդեալներին»,-հայտարարել է Փենսիլվանիայում ANCA-ի նախագահ Արա Չալյանը: Հիշեցնենք, որ 106-րդ բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին փոխել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ելնելով մարդու իրավունքներից, էթնիկ զտումների անթույլատրելիությունից եւ ապագայում ցեղասպանությունների կանխարգելումից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |