Գերմանիան երկարացրել է Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում իր զորախմբի տեղակայումը![]() 11 նոյեմբերի 2016 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքում երկարաձգվել է Թուրքիայի Ադանա նահանգում տեղակայված և ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող Ինջիրլիքի ռազմաբազայում գերմանական զորախմբի գործունեության ժամկետը: Խորհրդարանի նոր որոշմամբ` 250 հոգանոց զինվորական անձնակազմը և «Տորնադո» 6 ռազմական ինքնաթիռը կշարունակեն ծառայությունը Ինջիրլիքի ռազմաբազայում մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը: Բունդեսթագում գերմանական զորակազմի՝ Ինջիրլիքում գտնվելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննարկման ժամանակ երկարաձգմանը կտրուկ դեմ են արտահայտվել «Ձախերի» ու «Կանաչների» կուսակցությունների խմբակցությունները: Բանաձևը հնարավոր է եղել ընդունել միայն կոալիցիոն «Քրիստոնեական միություն» և «Սոցիալ դեմոկրատական» գերակշռող ձայների շնորհիվ: Նույն որոշմամբ Բունդեսթագը հավանություն է տվել նաև Ինջիրլիքի ռազմաբազա«AWACS ռազմական ինքնաթիռներ ուղարկելու մասին ՆԱՏՕ-ի պահանջին, գրում է Ermenihaber.am-ը: Հունիսին Գերմանիայի բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո 2 երկրի միջև առաջացած լարվածության ֆոնին Թուրքիան Բունդեսթագի պատգամավորներին չէր թույլատրել այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինծառայողներին, ինչն ավելի էր մեծացրել փոխադարձ լարվածությունը: Դրանից հետո Գերմանիայի քաղաքական շրջանակներում հաճախակիացան «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում Ինջիրլիքում տեղակայված գերմանական զորակազմի այնտեղից դուրս բերման մասին խոսակցությունները: Սակայն ավելի ուշ Գերմանիայի կառավարությունը ռազմաբազայում 60 մլն եվրո ներդրում կատարելու պայմանով համաձայնության էր եկել Թուրքիայի կառավարության հետ ու քաղաքական պաշտոնյաների համար զորակազմին այցելելու թույլտվություն ստացել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |