ԻՊ գրոհայինները Մոսուլի 40 խաղաղ բնակչի են գնդակահարել![]() 11 նոյեմբերի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները երկու օրում Մոսուլի ավելի քան 60 խաղաղ բնակչի են գնդակահարել: Այդ մասին հայտնել է ՄԱԿ Փախստականների գծով վարչությունը: Ըստ վարչության, նոյեմբերի 8-ին ԻՊ գրոհայինները «Մոսուլի 40 խաղաղ բնակչի են սպանել` մեղադրելով Իրաքի հատուկ ծառայություններին աջակցելու մեջ»: Նույն օրը ևս մեկ մարդ է հրապարակավ սպանվել այսպես կոչված «դատարանի» որոշմամբ` բջջային հեռախոսի օգտագործման համար, ասվում է ՄԱԿ Փախստականների գծով վարչության հաղորդագրության մեջ: Բացի այդ, նոյեմբերի 9-ին ԻՊ գրոհայինները Մոսուլի հյուսիսում ևս 20 խաղաղ բնակիչ են սպանել: Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |