Անկարգություններ ամերիկյան Փորթլենդում. 26 մարդ է ձերբակալվել![]() 11 նոյեմբերի 2016 - 16:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության դեմ բողոքի ցույցերը ԱՄՆ քաղաքներում շարունակվում են: Փորթլենդում անկարգությունների վերաճած բողոքի ցույցից հետո 26 մարդ է ձերբակալվել, հայտնում է ՌԲԿ-ն քաղաքի ոստիկանության Twitter-ի վրա հղումով: Ավելի վաղ Փորթլենդի ոստիկանությունը զգուշացրել էր, որ օրենքի բազմաթիվ խախտումների և մասնակիցների վտանգավոր պահվածքի պատճառով բողոքները որակավորվում են որպես անկարգություններ: Ըստ ոստիկանության, ցուցարարները սպառնացել են սպաներին, կոտրել են մեքենաների ապակիները: Ոստիկանները զգուշացրել են, որ ըստ նահանգի օրենքների, այդ պահից սկսած մասնակիցների գործողությունները համարվում են քրեական հանցագործություն և առաջարկել են նրանց ցրվել, իսկ անցորդներին խուսափել անկարգությունների վայրից: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո:Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 ընտրիչների քվե: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |