Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի գլխավոր տնօրենը գոհունակություն է հայտնել Հայաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչի հետ: Վերջինս Հայաստանում է գտնվում Հայաստանում Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի նոր գրասենյակի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Դեսպանը գոհունակություն հայտնեց Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ ՀՄԿ հայաստանյան գրասենյակի համագործակցության կապակցությամբ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ծրագրի իրագործման ընթացքի եւ հետագա անելիքների վերաբերյալ: Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանը համառոտ ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---