Ինչով զբաղվել weekend-ին. Վարչապետի և Թրամփի փարթիներ, գրական երեկո ու մասսայական մարզումներ![]() ![]() PanARMENIAN.Net - Եղանակը, կարծես, նորից մի քիչ տաքացել է, ակնկալվում է համեմատաբար տաք weekend: Ուստի կարելի է այս հաճելի օրերը ծախսել ակտիվ ժամանցի վրա: PanARMENIAN.Net -ն առաջարկում է մի քանի հետաքրքիր տարբերակ ուրախ հանգստյան օրեր անցկացնելու՝ վայելելով, թերևս, այս տարվա վերջին տաք եղանակը: Եվ եթե պլանավորում եք ալկոհոլ օգտագործել, մենք առաջարկում ենք ձեզ անցնել այս հումորային թեստը, որը թույլ կտա պարզել, թե հայտնի դասականներից ով կարող էր ձեր բաժակակիցը լինել: Քաղաքական փարթիներ ՀՀ նոր վարչապետի նշանակումը բուռն արձագանքի արժանացավ հասարակության կողմից: Կարեն Կարապետյանի շուրջ ձևավորված դրական սպասելիքների ֆոնին նա, կարծես, դառնում է նոր կուռք հայերի երկրպագման «պանթեոնում»: Այսպես, նոյեմբերի 11-ին երևանյան El Sky Bar ակումբում, այդ թվում, նրա պատվին փարթի է լինելու՝ Prime minister party: Կազմակերպիչները նշում են, երեկույթի նման թեմատիկան ընտրվել է զվարճանալու և զվարճացնելու նպատակով, և չի կրում որևէ քաղաքական ուղղվածություն: Կազմակերպիչները հայտնեցին PanARMENIAN.Net ին, որ սկզբում ցանկություն կար միջոցառումը նվիրել միայն Կարեն Կարապետյանին, սակայն հետո՝ սխալ հասկացված չլինելու համար, որոշվեց նվիրել այն «ուղղակի վարչապետներին»: Միջոցառման սկիզբը՝ ժամը 20:00-ին, նվագելու են հայ դիջեյներ, պատրաստվել են հատուկ կոկտեյլներ: Այս շաբաթ հայերի մեծ ուշադրությանն է արժանացել նաև Դոնալդ Թրամփը, ով դարձել է ԱՄՆ նորընտիր՝ 45-րդ նախագահ: Մեկ այլ քաղաքական փարթի էլ նրա պատվին է լինելու: Այսպես, նոյեմբերի 12-ին Jose Lounge Bar-ում կազմակերպում է զվարթ՝ #Trumpլինեմ անվանումը կրող փարթի: Կազմակերպիչները խոստանում են նույնքան վառ, ուրախ և անակնկալներով լի միջոցառում, որքան Թրամփի կերպարն է: Հատուկ այդ օրվա համար Jose-ի բարմենները կպատրաստեն Orange is The New Black, ինչպես նաև «Բարակ Օբամա» կոկտեյլներ: Միջոցառումը կսկսվի ժամը 21:00-ին: Համերգներ Նոյեմբերի 13-ին Vitamin Club-ում առաջին համերգով հանդես կգան Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը: Հասանելի կլինեն թե՛ կանգնած տեղերի տոմսեր, թե՛ նստած: Համերգի սկիզբը՝ ժամը 19:00, տոմսերի արժեքը՝ 2500, 4000, 6000, 8000 և 10000 դրամ: Նոյեմբեր 12-ին «Մեցցո» ակումբում տեղի կունենա «Ռեինկարնացիա» խմբի համերգը: Համերգի սկիզբը՝ ժամը 21:00-ին, մուտքի արժեքը՝ 5000, 10000, 15000, 20000 դրամ: Նոյեմբերի 12-ին Green Dragon Distillery գինու բարում հանդես կգա Imagine բենդը: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:30-ին, միջոցառումը կտևի մինչև կեսգիշեր: Process փաբում նոյեմբերի 13-ին հանդես կգա New Quintet բենդը՝ վոկալիստ Աղվան Պապոյանի գլխավորությամբ: Միջոցառումը կսկսվի ժամը 22:00-ին մուտքի արժեքը՝ 1000 դրամ: Մասսայական մարզումներ ու հեծանվավարում Առաջնորդվելով «կյանքը` սպորտի ռիթմով» սկզբունքով՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նոյեմբերի 12-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում անցկացնում է առավոտյան մարզումներ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը, սկիզբը՝ ժամը 11:00-ին: Բացի մարզումներից, ցանկացողները հնարավորություն կունենան մասնակցելու նաև հեծանվավարման դասերի՝ հմուտ մարզիչների ղեկավարությամբ: Մասնակցությունը՝ առանց տարիքային սահմանափակման, մուտքն՝ ազատ: Գրական երեկո Նարինե Աբգարյանի հետ Եթե ցանկություն ունեք հանգստյան օրերը Դիլիջանում անցկացնելու, առաջարկում ենք նաև հետաքրքիր հանդիպում հայտնի գրող-արձակագիր Նարինե Աբգարյանի հետ, ով բնակվում և ստեղծագործում է Մոսկվայում, բայց այժմ գտնում է Հայաստանում: Վերջերս նա արժանացել է Յասնայա պոլյանա» գրական մրցանակին «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպի համար: Հանդիպումը կլինի ռուսերեն լեզվով, այն կկայանա Դիլիջանի միջազգային դպրոցում՝ UWC Dilijan: Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://goo.gl/eW5ylX: Կինոսերների համար Աշունը լավ եղանակ է կինո դիտելու համար: Ուստի առաջարկում ենք այցելել «Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններ, որտեղ ցուցադրվում են հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Ինֆեռնո» (Inferno), «Ժամանում» (Arrival), «Հարևան լրտեսները» (Keeping Up with the Joneses), «Դոկտոր Սթրենջ» (Doctor Strange), «Ուիջի: Սատանայի տախտակի անեծքը» (Ouija: Origin of Evil), «Հաշվեհարդար» (The Accountant), «Տրոլլերը» (Trolls), «Գնացքի աղջիկը» (The Girl on the Train), «18+ Դե Տժժա» (18+ Party Up!), «Կյանք ու կռիվ» (The Line): Շոփինգ Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գտնվող որոշ խանութ-սրահներում գործում են միջսեզոնային զեղչեր: Այսպես, New Yorker, New Look, Suite Blanco, Basic Center, Next Kids, Women' Secret, TIME, Kargin Optics խանութներում կարելի ձեռք բերել նշված տեսականին 20-50% զեղչով: Իսկ նոյեմբերի 12-ին Yerevan Mall-ում կբացվի Tom Tailor խանութ-սրահը: Բացման օրը կգործի 20% զեղչ ամբողջ տեսականու համար, ինչպես նաև 1-ից ավել ապրանք գնելու դեպքում հնարավոր կլինի ստանալ խանութի նվեր քարտ հետագա գնումների համար: Բացումը՝ ժամը 19:00-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |