ՊԲ. Հակառակորդի կողմից ականակոծությունը տևել է մոտ 3 ժամ, իրավիճակը հանդարտվել է![]() 11 նոյեմբերի 2016 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինված ուժերի շձման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված ականանանետային հարվածները որոշակի ընդմիջումներով տևել են մոտ 3 ժամ՝ 12:15-ից մինչև 15:30-ը: ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, այդ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 37 արկ, որից 13-ը 60 միլիմետրանոց, իսկ 24-ը՝ 82 միլիմետրանոց ականանետերից: «Բացի ականանետային հարվածներից, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ «Սև նետ» (8 կրակոց) և «Իստիգլալ» (25 կրակոց) տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ», - նշվում է հաղորդագրությունում: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել և հետևում են հակառակորդի կողմից ձեռնարկվող գործողություններին և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցներ պետական սահմանի անառիկ պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ: Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է», - ընդգծվում է հաղորդագրությունում: Ավելի վաղ ՊԲ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանն ականանետեր էր կիրառում շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |