Ցուցարարները Վաշինգտոնում փակել են գլխավոր մայրուղիներից մեկը![]() 12 նոյեմբերի 2016 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքող մոտ 100 ցուցարար փակել է Վաշինգտոնի գլխավոր մայրուղիներից մեկի թունելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 395 թունելը գտնվում է Վաշինգտոնի հիմնական ավտոմայրուղիներից մեկում, այն անցնում է Կապիտոլիումով, որի շրջափակումը կարող է խախտել երթևեկությունն ինչպես քաղաքի մուտքի, այնպես էլ ելքի մոտ: Ցուցարարներին թունելում ուղեկցում են ոստիկանության մեքենաները: Նրանք վանկարկում են. «Մենք չենք ճանաչում ընտրված նախագահին», «Թրամփ`գրողի տարած ծաղրածու, կառուցիր պատը, իսկ մենք կքանդենք»: Նոյեմբերի 11-ին Փորթլենդում անկարգությունների վերաճած բողոքի ցույցից հետո 26 մարդ է ձերբակալվել, Արդեն երրորդ օրն է, ԱՄՆ տարբեր քաղաքներում մարդիկ բողոքի ցույցերի են դուրս գալիս Թրամփի ընտրության դեմ: Թրամփի ելությներից դժգոհ հազարավոր ներգաղթյալներ, մահմեդականներ ու կանայք դուրս են եկել փողոց: Բողոքների հիմնական օջախներն են Մայամին, Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Ատլանտան, Ֆիլադելֆիան և Նորդլենդը: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Վաշինգտոնում և Լոս Անջելեսում: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո:Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 ընտրիչների քվե: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |