Արամ Ա կաթողիկոսը՝ Հռոմի պապին. Եկեղեցուն քաջություն է պետք՝ ճշմարտության պաշտպանը դառնալու![]() 12 նոյեմբերի 2016 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Վատիկանում նոյեմբերի 11-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպում է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը: Հայրապետն աաջին հերթին շնորհակալությում է հայտնել Ֆրանցիսկոս պապին Հայոց Ցեղասպանության հետ կապված հրապարակային ելույթների համար՝ Վատիկանում և Երևանում: Նրա խոսքով՝ եկեղեցին քաջություն պետք է ունենա՝ ճշմարտության պաշտպանն ու ջատագովը դառնալու։ Ֆրանցիսկոս պապը վերստին շեշտել է Հայոց Ցեղասպանության իրողությունը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Ապա, Արամ Ա կաթողիկոսը՝ անդրադառնալով Միջին Արևլքում քրիստոնյա համայնքների դժվարություններին ու մարտահրավերներին, նկատել է, որ եկեղեցին մնացած է կանգուն՝ հավատարիմ իր աստվածատուր առաքելությանը: Քահանայապետն ընդգծել է կրոնների միջև և հատկապես քրիստոնյա-իսլամ երկխոսության կարևորությունը: Եկեղեցիների միջև միության ամրապնդման հրամայականին անդրադառնալով, Արամ Ա կաթողիկոսը հիշել է Հռոմի պապի հայտարարությունը՝ Զատիկը միասնական օր նշելու անհրաժեշտության մասին: Հանդիպման ավարտին Հայրապետը Սրբազան քահանայապետին նվիրել է վերջերս հրատարակված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կատալոգը՝ The Armenian Catholicosate of Cilicia – History, Treasures, Mission։ Ֆրանցիսկոս պապը, իր հեթին, հուշանվեր է հանձնել Արամ Ա կաթողիկոսին: Ցեղասպանություն եզրույթը Ֆրանսիսկոս պապն օգտագործել էր 2015 թվականի ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ: Նա հայտարարել էր նաև, որ Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններն են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |