Մխիթարյանը՝ Չեռնոգորիայի հետ խաղի մասին. Շատ հպարտ եմ մեր հաղթանակով

Մխիթարյանը՝ Չեռնոգորիայի հետ խաղի մասին. Շատ հպարտ եմ մեր  հաղթանակով

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հպարտանում է Հայաստանի հաղթանակով Չեռնոգորիայի հետ խաղում, որն ավարտվեց 3:2 հաշվով:

2018-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական դաշտում հաղթանակ տոնեց խմբի առաջատար Չեռնոգորիայի նկատմամբ:

«Ես այնքան երջանիկ ու հպարտ եմ մեր այսօրվա հաղթանակով: Մենք պարտվում էինք, բայց չհանձնվեցինք: Զարմանալի ոգի և 3 կարևոր միավոր»,-գրել է Մխիթարյանը:

Հանդիպումը հավաքականի առաջին խաղն էր նորանշանակ մարզիչ Արթուր Պետրոսյանի ղեկավարությամբ: Առաջին խաղակեսում հյուրերը հիմնականում տիրում էին նախաձեռնությանը ու 35-րդ րոպեին Կոյաշևիչը բացեց հաշիվը: Արդեն 38-րդ րոպեին հաշիվը կրկնապատկվեց` գոլի հեղինակ դարձավ Յովետիչը:

Ընդմիջումից հետո Հայաստանի ընտրանին, սակայն, առավել ակտիվ էր խաղում: Արդեն 50-րդ րոպեին դաշտի կենտրոնով կատարած հիանալի անցումից հետո պաշտպան Արտակ Գրիգորյանը խփեց առաջին գոլը: Իսկ 74-րդ րոպեին պաշտպանության գոտուց վրա հասած Հարոյանը փայլուն հարվածով հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման վերջին վայրկյաններին (լրացուցիչ 3 րոպեի 2.57-րդ վայրկյանին) Հարոյանի փոխանցումից հետո հաղթական` երրորդ գոլը խփեց Գևորգ Ղազարյանը:

Ընթերցեք նաև. Ֆուտբոլի հավաքականի ֆանտաստիկ քամբեքն ու առաջին հաղթանակը` խմբի առաջատարի նկատմամբ

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---