Facebook-ը սխալմամբ հայտնել է Ցուկերբերգի և հարյուրավոր օգտատերերի մահվան մասին![]() 12 նոյեմբերի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը սխալմամբ հայտնել է հարյուրավոր օգտատերերի, այդ թվում սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մահվան մասին: Որոշ օգտատերերի էջերում նոյեմբերի 11-ի երեկոյան հաղորդագրություններ են հայտնվել աքաունթի սեփականատիրոջ մահվան մասին: Նմանատիպ հաղորդագրություն հայտնվել է նաև Ցուկերբերգի էջում, գրում է Lenta.ru-ն Gizmodo պորտալի վրա հղումով: Օգտատերեից շատերը, որոնց Facebook-ը «թաղել էր», վրդովված էին: Օգտատեր Էլլա Ռոդհեմ Դոուսոնն, օրինակ, առաջարկել է անջատել սոցցանցը: Ոմանք որոշել են կատակել: Այդպես, Էնդի Գրյուելը Facebook-ի այդ խափանումը կապել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի հետ: «Ես կարծում էի, որ Թրամփն իրոք հաղթել է ընտրություններում, իսկ պարզվում է` ես ուղղակի մեռել եմ»,-գրել է նա Twitter-ում: Ավելի ուշ Facebook-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել կատարվածի համար: «Դա սարսափելի սխալ էր, որը մենք արդեն շտկել ենք: Շատ ափսոս, որ այդպես պատահեց, մենք աշխատեցինք որքան հնարավոր է արագ շտկել դա»,-ասվում է Facebook-ի հայտարարության մեջ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |