WP. Թրամփի օրոք Պենտագոնն առաջին անգամ կարող է կին գլխավորել![]() 12 նոյեմբերի 2016 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնի համար դիտարկում է Նյու Հեմփշիրից սենատոր Քելլի Այոթի թեկնածությունը: Նշանակվելու դեպքում նա կդառնա առաջին կինը, որը կգլխավորի Պենտագոնը: «Թրամփի թիմը սենատոր Քելլի Այոթին ընդգրկել է պաշտպանության նախարարի պոտենցիալ թեկնածուների ցանկում»,-գրում է ՌԻԱ Նովոստին Washington Post-ի վրա հղումով: Պարբերականը նշում է, որ նշանակվելու դեպքում Այոթը աչքի կընկնի Թրամփի վարչակարգում որպես նոր պահպանողական «բազե» և այն սակավաթիվ կանանցից մեկը կլինի, որը կարող է տեղ զբաղեցնել նոր վարչակազմում: Սենատոր Այոթը չի վերընտրվել իր պաշտոնում նոյեմբերի 8-ի ընտրություններում` նա նվազագույն տարբերությամբ զիջել է դեմոկրատ Մեգգի Հասսենին: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո:Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 ընտրիչների քվե: Photo: AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |