Սահակաշվիլի. Ուկրաինայի նախագահն ինձ վարչապետի պաշտոն էր առաջարկել![]() 12 նոյեմբերի 2016 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին առաջարկել է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Այդ մասին հայտարարել է ինքը Սահակաշվիլին մամուլի ասուլիսում: Սահակաշվիլիի քաղաքական կարիերան Ուկրաինայում սկսվեց 2013-ի փետրվարին, երբ նա դարձավ նախագահ Պորոշենկոյի արտահաստիքային օգնականը, ինչպես նաև գլխավորեց նախագահին կից Բարեփոխումների միջազգային խորհրդակցական խորհուրդը: 2015-ի մայիսին նա նշանակվեց Օդեսայի նահանգապետ, ստացավ Ուկրաինայի քաղաքացիություն և զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից: «Ուկրաինայի նախագահն ամբողջ տարվա ընթացքում, երբ ես աշխատում էի, ամառվանից սկսած, առաջարկել է ինձ ստանձնել վարչապետի պաշտոնը, ինչպես նաև բազմիցս առաջարկել է գլխավորել «Համերաշխություն» կուսակցությունը, հայտարարել է Սահակաշվիլին, գրում է Sputnik-Գրուզիան: «Ես ոչ միայն հրաժարվեցի գլխավորել կուսակցությունը, այլ նաև չեմ ցանկանում լինել կուսակցության ցուցակներում, դա իմ գիտակցված որոշումն էր: Դա պայմանավորված է նրանով, որ բոլոր այդ կուսակցություններն ամբողջապես աղտոտված են փտած տարրերով»,-աել է նա: Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում իր քաղաքական կյանքի նպատակը խորհրդարանի արտահերթ ընտրություններն են: Նոյեմբերի 7-ին Սահակաշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տվել Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետի պաշտոնից: «Ես որոշել եմ հրաժարական տալ և պայքարի նոր փուլ սկսել»,-ասել է նա ճեպազրույցում: «Ես հոգնել եմ, ինձ այսքան դեռ ոչ ոք չէր խաբել, առավել ևս այսքան ցինիկաբար»,-ասել է նա` հասկացնելով, որ մտադիր չէ հեռանալ երկրի քաղաքական դաշտից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |