Յունկեր. Թրամփի հաղթանակը սպառանլիք է ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին![]() 12 նոյեմբերի 2016 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը մի շարք անսովոր կտրուկ հայտարարություններ է արել Դոնալդ Թրամփի հասցեին` ասելով, որ նրա ընտրությունը սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ և Եվրամիության հարաբերությունները: «Թրամփի ընտրությունը սպառնալիք է միջմայրցամաքային հարաբերությունների, դրանց հիմքի ու կառուցվածքի համար»,-ասել է Յունկերը` ելույթ ունենալով ուսանողների առջև, գրում է BBC-ին: «Մենք պետք է սովորեցնենք նորընտիր նախագահին, թե ինչ է Եվրոպան և ինչպես է այն աշխատում»,-ասել է նա: Նա նաև զգուշացրել է, որ Թրամփի արտահայտությունները քաղաքականության մասին անվտանգության ոլորտում կարող են ավերիչ հետևանքներ ունենալ: Ավելի վաղ Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատանքում Եվրամիությունը դժվարություններ կունենա: «Դա դժվար կլինի, դա ավելի բարդ կլինի, քան նախորդ վարչակարգերի ժամանակ, սակայն նա ազատ ընտրված նախագահ է: Մենք կաշխատենք նրա հետ, ինչպես մյուս բոլոր նախագահների: Դա փոխադարձ հարգանք է բոլոր ժողովրդավարությունների միջև»,-ասել է Շուլցը: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |