Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի Ալ Ասադ թաղամասը![]() 12 նոյեմբերի 2016 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերն աշխարհազորայինների հետ համատեղ ազատագրել են հոկտեմբերին ահաբեկիչների կողմից գրավված Ալ Ասադ թաղամասը Հալեպի արևմուտքում: Այդ մասին հայտնել է շիաների «Հեզբոլլահ» շարժման աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Բանակն ու աշխարհազորայինները դուրս են մղել ահաբեկիչներին Ալ Ասադ թաղամասից: Գործողությունը դեռ շարունակվում է, հնարավոր է, գրոհայինները նահանջելիս հասցրել են ականապատել տների կամ փողոցների մի մասը»,-ասել է նա: Հալեպի աշխարհազորում հայտնել են, որ մարտերը շարունակվում են թաղամասի արվարձաններում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակը, «Հեզբոլլահի» մարտիկները և կամավորական ջոկատները դուրս են մղել ահաբեկիչներին Մինյան գյուղից Ալ Ասադ թաղամասի հարևանությամբ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հալեպի բնակիչները վերադառնում են ազատագրված շրջաններ: Ավելի քան 100 ընտանիք է վերադարձել Բենի Զեյդ թաղամասը: Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում: ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեղադրել է Սիրիայի զինյալ ընդդիմությանը Հալեպում միջազգային հումանիտար նորմերի խախտման մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |