Ջոն Դոլմայանը SOAD-ից ուզում է սիրիացի երեխա որդեգրել![]() 12 նոյեմբերի 2016 - 17:30 AMT PanARMENIAN.Net - System of a down խմբի հարվածային Ջոն Դոլմայանը տեղադրել է Instagram-ում Սիրիայում ընթացող պատերազմի ընթացքում տուժած երեխաներից մեկի լուսանկարը՝ գրելով, որ պատրաստ է որդեգրել նրան: «Եթե որևէ մեկը տեղյակ է երեխայի ճակատագրից, խնդրում եմ հայտնել ինձ: Ես փնտրում եմ նրան: Եթե նա մահմեդական է, ես կդաստիարակեմ նրան որպես մահմեդական», - գրել է նա: Սիրիայում 2011 թվականից ի վեր ընթացող պատերազմում զոհվել է ավելի քան 450 հազար մարդ: Նրանցից 50 հազարը երեխաներ են: Միայն հոկտեմբերին, ոչ պաշտոնական տվյալներով, զոհվել է ավելի քան 1000 մարդ: Սեպտեմբերի վերջին Հալեպում ընթացող մարտերում զոհվել էր 338 մարդ, նրանցից 100-ը՝ երեխաներ: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |