Երեւանը պետք է մտածի Ղարաբաղի հարցով բանակցությունների ձեւաչափի փոփոխման ուղղությամբ12 հունիսի 2007 - 17:17 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ առաջխաղացումներ չեն լինի: Այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսության անկումը»,- հայտարարել էՀՅԴ «Դաշնակցության» Հայ Դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը Երեւանում մայիսի 12-ին տված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, լճացման պատճառ է հանդիսանում իշխանության անպայման փոփոխությունը Լեռնային Ղարաբաղի, ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքում: «Ադրբեջանը բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված համաձայնություններից հրաժարվելու սովորություն ունի, իսկ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կհանգեցնեն հակամարտության կարգավորման հարցում այդ երկրի շահագրգռվածության նվազմանը»,- նշել է Մանոյանը, հավելելով, որ ԱՄՆ-ն զբաղված կլինեն իրենց ներքին խնդիրներով եւ չեն կարողանա ազդել Ադրբեջանի վրա: ՀՅԴԴ անդամը նշել է, որ այդ ժամանակաշրջանը Հայաստանը պետք է օգտագործի իր դիրքերի ամրապնդման համար, մասնավորապես, պետական մակարդակով պետք է դնել տարածքների բնակեցման հարցը, նպատակաուղղված արտաքին քաղաքականություն վարել:«Երեւանը պետք է մտածի Ղարաբաղի հարցով բանակցությունների ձեւաչափի փոփոխման ուղղությամբ: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո չարժե բանակցությունները զրոյից սկսել: Անհրաժեշտ է հասկացնել Բաքվին, որ նման դեպքում բանակցություններին կմիանա Ստեփանակերտը»,- նշել է Կիրո Մանոյանը, հավելելով, որ նման հայտարարությամբ կարող է հանդես գալ նաեւ Լեռնային Ղարաբաղի նոր նախագահը, ում ընտրությունները կկայանան 2007 թվականի հուլիսի 19-ին, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |