Արցախի Քարին Տակը մանկապարտեզ կունենա՝ արգենտինահայ, հունահայ և կիպրահայ համայնքների աջակցությամբ![]() 14 նոյեմբերի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» հիմնադրամն Արցախի Քարին Տակ գյուղում (Շուշիի շրջան) մանկապարտեզ է կառուցում: Այն կառուցվում է արգենտինահայ բարերարներ Դեվեճիէան, Էքսերճիէան ընտանիքների, Քիրքոր Շիմշիրողլուի, հունահայ և կիպրահայ համայնքների, ինչպես նաև ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հունաստանի տեղական մարմնի 2016-ի դրամահավաք-հեռախոսամարաթոնը ևս կուղղվի մանկապարտեզի ֆինանսավորմանը: Սա Հիմնադրամի կողմից համայնքում կյանքի կոչվող չորրորդ կարևորագույն ենթակառուցվածքն է: Նախորդ տարիներին այստեղ կառուցվել է համայնքային կենտրոն, խմելու ջրի նոր համակարգ, վերակառուցվել դպրոցի մարզադահլիճը: Մանկապարտեզում նախադպրոցական կրթություն և խնամք կարող է ստանալ ավելի քան 50 երեխա: Շնորհիվ նորակառույց կաթսայատան և ջեռուցման համակարգի, ձմռան ամիսներին ևս այստեղ հնարավոր կլինի հարմարավետ պայմաններ ապահովել: Խաղասարքերով կահավորված խաղահրապարակն էլ կծառայի մանուկների բացօթյա ժամանցին: Մանկապարտեզի շենքն արդեն կանգուն է, տանիքը՝ կառուցված: Շենքի արտաքին ու ներքին հարդարումը, կաթսայատան կառուցումն ու տարածքի բարեկարգումն ավարտելուց հետո, ամռանը, նորակառույցը դռները կբացի համայնքի 40 երեխայի առջև: Քարին Տակն ունի մոտ 650 բնակիչ, որոնց գերակշռող մասը երիտասարդներ են: Գյուղապետ Մխիթար Առուշանյանի խոսքով՝ գյուղում տարեցտարի ավելանում է ծնունդների թիվը, և այստեղ մանկապարտեզի խիստ կարիք կար: «Մեր գյուղացիներն ամուր կապված են իրենց հողին. նույնիսկ պատերազմի տարիներին, երբ գյուղն արկերի տակ էր, մերոնք չլքեցին իրենց տունը: Այսօր, համայնքում մեկը մյուսին հաջորդող ծրագրերի շնորհիվ քարինտակցիներն ապրում են ավելի բարեկեցիկ կյանքով և հավատով են լցված վաղվա օրվա հանդեպ» ,- ասում է գյուղապետը: Շուշի քաղաքից 5կմ հեռավորության վրա գտնվող Քարին Տակ համայնքը հիմնադրվել է 18-րդ դարում: Այն արցախյան ազատամարտի ընթացքում մեծապես տուժած գյուղերից է: Ամեն տարի, հունվարի 26-ին, քարինտակցիները նշում են գյուղի հերոսամարտի ու հաղթանակի օրը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |