ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն ՀՀ հետ նոր համաձայնագիրը, իրավիճակը Սիրիայում և Թուրքիայում14 նոյեմբերի 2016 - 11:47 AMT PanARMENIAN.Net - ԵՄ ԱԳ նախարարները նոյեմբերի 14-ի հանդիպմանը կքննարկեն «Արևելյան գործընկերության» թեման, մասնավորապես, կսկսեն պատրաստվել հերթական գագաթնաժողովին, որն անցնելու է 2017-ին: Օրակարգի թեմաներից մեկը կլինի բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ գործընկերության մասին նոր համաձայնագրի վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հայաստանի և ԵՄ միջև նոր շրջանակային համաձայնագիրը կկնքվի 2017-ին: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: Կքննարկվեն նաև Թուրքիայի հետ հարաբերությունները, որին ԵՄ-ն քննադատում է ընդդիմադիրների ձերբակալությունների և խոսքի ազատությունը խախտելու համար հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: ԵՄ-ն մտահոգված է նաև մահապատժի հնարավոր վերականգնման մասին խոսակցություններով:ԵՄ-ն բազմիցս է նշել, որ Անկարայի նման պահվածքը հարցականի տակ է դնում ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումը: Սակայն նոյեմբերի 14-ի հանդիպմանը չի նախատեսվում որևէ որոշման ընդունում: Սիրիայի գծով հիմնական հարցը կլինի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի բանակցությունները տարածաշրջանի երկրների հետ: Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում: ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեղադրել է Սիրիայի զինյալ ընդդիմությանը Հալեպում միջազգային հումանիտար նորմերի խախտման մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա |