Պուտինը հավանություն է տվել ՀՀ հետ ԶՈւ միացյալ խմբավորման մասին համաձայնագրին![]() 14 նոյեմբերի 2016 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հայաստանի հետ զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նոյեմբերի 14-ին իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Ըստ փաստաթղթի, Պուտինը հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը բանակցել հայկական կողմի հետ և, պայմանավորվածության հասնելով, ստորագրել տվյալ համաձայնագիրը Ռուսաստանի անունից: «Ընդունել ՌԴ կառավարության ՌԴ և ՀՀ միջև զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու առաջարկությունը»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՀՀ զինված ուժերի 4-րդ կորպուսն ու Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան պլանավորվում է ընդգրկել հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման կազմում: 4-րդ բանակային կորպուսը տեղակայված է Վայոց Ձորի մարզում ու, մասնավորապես, հսկում է Նախիջևանի հետ սահմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |