Սոցիալիստ Դոդոնը հաղթել է Մոլդովայի նախագահի ընտրություններում![]() 14 նոյեմբերի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ըստ նախնական տվյալների հաղթել է սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը: Դոդոնն առաջատար է քվեաթերթիկների 96,44%-ի հաշվարկից հետո և 10%-ով առաջ է «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուից, հայտնում է Sputnik-Մոլդովան: Դոդնը հավաքում է ձայների 55,37% (816865 քվեարկող), Սանդուին սատարել է 658358 մարդ: Հաշվի առնելով ընտրողների մասնակցությունը 2-րդ փուլին, որտեղ քվեարկել է մոտ 1,6 մլն քաղաքացի, ընթացիկ տարբերությունը թեկնածուների միջև 150.000 քվեով գերազանցում է անհրաժեշտ ցուցանիշը, որը բավարար է սոցիալիստին հաղթող համարելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը: ԱՄՆ-ում և Կանադայում Մոլդովայի դեսպանատներում քվեարկած 0,58%-ի արդյունքների հաշվարկը չի կարող փոխել դասավորությունը, քանի որ տարբերությունը թեկնածուների միջև մոտ 85.000 է, իսկ չի հաշվառված մոտ 17.000-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |