Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդների պրեմիերան` Հայկ Մելիքյանի կատարմամբ14 նոյեմբերի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա դաշնակահար Հայկ Մելիքյանի 2016-ի վերջին մենահամերգը` նվիրված խորհրդային շրջանի մեծանուն կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդների պրեմիերային: Համերգը կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանին ընդառաջ է լինելու: 2017-ի ընթացքում նախատեսված է Հայկ Մելիքյանի կողմից կոմպոզիտորի դաշնամուրային պրելյուդների ձայնագրություն, սկավառակի թողարկում, հետագայում` սկավառակի շնորհանդես և կոմպոզիտորի առավել լայնամասշտաբ ձևաչափով ստեղծագործության` «Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրում: Նախաձեռնության հեղինակն է Սարինա Ավթանդիլյանը: Համերգի ընթացքում դաշնակահարը նաև կներկայացնի մի շարք գլուխգործոցներ` 20-րդ դարի և մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններից, այդ թվում` Շթոքհաուզեն, Հարվի, Վասկս, Մյուրայ և Կոլոմիեց: Մուտքն ազատ է: Հարո Լևոնի Ստեփանյան (1897, ապրիլի 13, Ելիզավետպոլ - 1966, հունվարի 9, Երևան) հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է (1960)։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: 1919 թվականից մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում (դաշնամուր՝ Կ. Ադուրալովա, երաժշտության տեսություն և ստեղծագործություն՝ Ա. Տեր-Ղևոնդյան), որտեղ ծանոթացել է Ռոմանոս Մելիքյանի հետ, ում ստեղծագործությունը հսկայական տպավորություն է գործել նրա վրա։ 1920-ից Սանահինում, Ալեքսանդրապոլում աշխատել է որպես ուսուցիչ։ 1923-ին ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (Միխայիլ Գնեսինի ստեղծագործական դասարան)։ 1930-ից մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։ 1930-1934 թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը, 1938-1947 թթ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը: 1938-ին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ Հարո Ստեփանյանի երաժշտական ստեղծագործություններն են՝ հինգ օպերա, երեք սիմֆոնիա, կոնցերտ դաշնամուրի համար, կամերային երաժշտության ստեղծագործություններ, ռոմանսներ և այլն: Հայկ Մելիքյանը ծնվել է 1980-ին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը (պրոֆեսոր Ա.Գուրգենովի դասարան), այնուհետև` ստեղծագործական բաժինը (պրոֆեսոր Վարդան Աճեմյանի դասարան): Concerto di Concerti 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակում 2000-ին Հռոմում տեղի է ունեցել նրա միջազգային բեմելը: Հայ և արտասահմանյան շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: 2007-ից նրա կատարումները թողարկվել են սոլո ալբոմների ձևաչափով, ինչպես նաև հավաքածուներում: Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների տարբեր երկրներում: Մելիքյանի նախաձեռնությամբ 2009-ին Երևանում մեկնարկել է «20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշար» նախագիծը: Մասնակցում է այնպիսի միջազգային փառատոնների, ինչպիսիք են Festival de Valmagne (Ֆրանսիա), Festival de Musique en Côte de Nacre (Ֆրանսիա), Festival O/MODƏRNT (Շվեդիա), Geneva Piano Festival (Շվեյցարիա), Pharos Contemporary Music Festival (Կիպրոս), Warsaw Royal Arcades of Art Festival (Լեհաստան), Nuovi Spazi Musicali Festival (Իտալիա): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |