ԱՄՆ-ի ղեկավարության վերաբերմունքը Պուտինի առաջարկությանը Գաբալայի ՌՏԿ-ի հարցով ցնցում է եւ շոկ

PanARMENIAN.Net - Ռուս-ամերիկյան խորհրդատվությունները` Գաբալայի ՌՏԿ-ն ամերիկյան ՀՀՊ համակարգում օգտագործելու շուրջ, կսկսվեն ԱՄՆ Ռուսաստանի նախագահի այցելությունից հետո, որը տեղի կունենա հուլիսի սկզբում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին: «Դատելով ԱՄՆ-ի ղեկավարության եւ իմ ռազմական գործընկերների վերաբերմունքից` նրանք ցնցում եւ շոկ ապրեցին»,- ասել է գլխավոր շտաբի պետը` մեկնաբանելով ամերիկյան կողմի վերաբերմունքը առաջարկությանը: Նա նշել է, որ մասնակցել է նման առաջարկության մշակմանը:



Մեկնաբանելով «Իսկանդեր» համակագերի վերջերս կայացած փորձակումները` Բալուեւսկին ընդգծել է, որ այդ փորձարկումները թույլ են տալիս ասել, որ Ռուսաստանը պաշտպանելու շատ բան ունի եւ ունի պաշտպանվելու միջոցները: «Մենք երբեք չենք սպառնացել այլ պետությունների, սակայն պետք է զենք ունենանք, որն ավելի էժան է, սակայն արդյունավետությամբ չի զիջում գործընկերների զենքերին: Վատ կլիներ, եթե Ռուսաստանը նման զենք չունենար»,- ընդգծել է ռուսական Գլխավոր շտաբի ղեկավարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Ջորջ Բուշի հետ բանակցություններին Հայլիգենդամում` G8-ի շրջանակներում, Պուտինը առաջարկել է ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգում օգտագործել Ռուսաստանի կողմից Ադրբեջանում վարձակալվող Գաբալայի ՌՏԿ-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---