ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԻՐԱԳՈՐԾԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԵՐԸ, ՆՐԱՆ ՊԵՏՔ Է ՍՏԻՊԵԼ ԱՆԵԼ ԴԱ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԳՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ

PanARMENIAN.Net - «Եթե Հայաստանը չի ուզում իրագործել Ադրբեջանի բռնագրավված տարածքների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւերը, պետք է ստիպել նրան անել դա»: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ պետական քարտուղար Յուրի Սերգեեւը: Տվյալ հայտարարությունն ուկրաինական դիվանագետի կողմից արվել է ի պատասխան Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի խոսքերի` «Հայաստանն ուժային մեթոդներով բռնագրավել է Ադրբեջանի տարածքները եւ ուշադրություն չի դարձնում միջազգային փաստաթղթերին»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---