ԱԻՆ. Երևանի բոլոր բենզա և գազալցակայաններում ստուգումներ կանցկացվեն14 նոյեմբերի 2016 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցությանը, անդրադառնալով նոյեմբերի 12-ին Երևան քաղաքի Հերացու փողոցի 2/5 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունին, նախարար Արմեն Երիցյանը պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետին հանձնարարել է ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում: Խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ հանձնարարվել է անմիջապես արձանագրություն կազմել տվյալ կայանի աշխատանքների դադարեցման վերաբերյալ: Սկսելով մայրաքաղաքից՝ ստուգումներ անցկացնել նաև մարզերում: Մկրտչյանը նշել է, որ բենզա և գազալցակայանները տեսչության ուշադրության կենտրոնում են, փորձագետներն անմիջապես կանցնեն հանձնարարականի կատարմանը և հնարավորինս սեղմ ժամկետում կներկայացնեն տարված աշխատանքների արդյունքները: Նոյեմբերի 12-ին՝ ժամը 10:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այրվել է բենզալցակայանում կայանված «ԶԻԼ» մակնիշի 377LL64 (վարորդ Հ. Թ., ծնվ.1960թ.) պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ, բենզալցակայանի ռեզերվուարում պահեստավորած մոտ 9 տ. 600լ բենզին, բենզալցակայի 2 հաշվիչ՝ ամբողջությամբ, մասամբ 2 աշխատասենյակ՝ մոտ 50 քմ (տանիքի ծածկը, պատուհաններ, դուռ, հագուստ): Տարբեր աստիճանի այրվածքներով «Թիվ 1 համալսարանական կլինիկա» է հոսպիտալացվել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Թ.-ը, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Իսկ բենզալցակայանի աշխատակից Զ. Ա.-ը (ծնվ. 2000թ.) դեմքի շրջանում ստացել է այրվածքներ, ում բժիշկները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |