Ավստրիայի ԱԳ նախարար. Եվրոպան Թուրքիայի տեղը չէ14 նոյեմբերի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Եվրոպան Թուրքիայի տեղը չէ: Այդ մասին նոյեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը` դեմ արտահայտվելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելուն: ԵՄ ԱԳ նախարարները հանդիպել են Բրյուսելում համաձայնեցնելու համար հստակ ուղղվածությունն Անկարայի հետ հարաբերություններում: «Եվրոպան Թուրքիայի տեղը չէ»,-ասել է Կուրցը, գրում է Deutsche Welle-ն: Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Նրանք ձերբակալվել են այն պատճառաբանությամբ, որ չեն ներկայացել դատարան ցուցմունքներ տալու համար: Նա քննադատել է այն իրողությունը, որ ԵՄ որոշ երկրների կառավարությունները Թուրքիայի հետ ապօրինի ներգաղթյալների մասին պայմանագրի պատճառով փորձում են «ձևացնել, թե ոչինչ չի կատարվում»: Ավստրիացի նախարարն ասել է, որ Թուրքիան, հետապնդելով և ձերբակալելով ընդդիմության ներկայացուցիչներին ու մահապատիժը վերականգնելու մտադրությամբ «գնալով ավելի բացասական ուղղությամբ է շարժվում»: «Հուսով եմ, որ հստակ դիրքորոշում կմշակվի: Թուրքիայում իրավական վիճակի ահագնացող վատթարացումը գնալով ավելի շատ է մտահոգում ԵՄ-ին»,-ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Լյուքսեմբուգրի ԱԳ նախարար Ժան Ասելբորնն իր հերթին ասել է, որ Եվրամիությունը չի կարող պասիվ հետևել նրան, թե ինչպես է Թուրքիան փորձում վերականգնել մահապատիժը: ԵՄ-ն քննադատում է Թուրքիային ընդդիմադիրների ձերբակալությունների և խոսքի ազատությունը խախտելու համար հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: ԵՄ-ն մտահոգված է նաև մահապատժի հնարավոր վերականգնման մասին խոսակցություններով:ԵՄ-ն բազմիցս է նշել, որ Անկարայի նման պահվածքը հարցականի տակ է դնում ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումը: Սակայն նոյեմբերի 14-ի հանդիպմանը չի նախատեսվում որևէ որոշման ընդունում: Ընթերցեք նաև. Չավուշօղլուն Եվրախորհրդարանի նախագահին երկերեսանի է անվանել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |