Siemens-ը Mentor Graphics ընկերության կլանման վրա $4.5 մլրդ կծախսի14 նոյեմբերի 2016 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Siemens ընկերությունը հայտարարել է ամերիկյան Mentor Graphics ընկերությունը գնելու վերաբերյալ գործարք կնքելու մասին: Mentor Graphics-ը մասնագիտանում է ծրագրային ապահովման և էլեկտրոնիկայի ստեղծման վրա արդյունաբերության մեջ նախագծման համար: Ըստ առաջարկի, որն արդեն ստացել է Mentor Graphics-ի տնօրենների խորհրդի հավանությունը, Siemens-ը պատրաստ է ամերիկյան ընկերության յուրաքանչյուր բաժնետմոսի համար $37.25 վճարել, ինչը 21%-ով գերազանցում է 2016-ի նոյեմբերի 11-ին սակարկությունների փակմանն արձանագրված բաժնետոմսերի արժեքը: Այսպիսով, գործարքի ընդհանուր արժեքը կարող է կազմել $4.5 մլրդ: Գործարքը Siemens-ի համար ամենամեծ կլանումը կլինի 2014-ից ի վեր: Գործարքը նախատեսվում է փակել 2017-ի երկրորդ եռամսյակում կանոնակարգող մարմինների կողմից անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո: Mentor Graphics-ը էլեկտրոնիկայի նախագծման ավտոմատացման առաջատար միջազգային ընկերություններից մեկն է աշխարհում: Ընկերությունը գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Պակիստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և Հայաստանում: Ընկերության հայաստանյան բաժանմունքը 2015-ին դարձել է խոշորագույն հարկատուն ՀՀ ՏՏ ընկերությունների թվում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |