Aerosmith-ը համերգ կտա վրացական Ուռեկիում![]() 14 նոյեմբերի 2016 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար ամերիկյան Aerosmith ռոք խումբն առաջին անգամ համերգով հանդես կգա Վրաստանում` 2017-ի մայիսի 20-ին: Համերգն արդեն ներառված է խմբի պաշտոնական կայքում հրապարակված շրջագայությունների ցանկում: Aerosmith-ը 2017-ին իր հրաժեշտի շրջագայությունը կիրականացնի Aero-Vederci Baby անվանումով: Aerosmith-ի ելույթը Վրաստանում տեղի կունենա նորակառույց Black Sea Arena-ի բեմում, որը գտնվում է Ուռեկիում, Բաթումից ոչ հեռու, գրում է Apsny.ge-ն: Վրաստանը երկրորդ երկիրն է, ուր կայցելի Aerosmith-ը 2017-ի շրջագայության շրջանակում: Վրաստանից առաջ երաժիշտները հանդես կգան Իսրայելում, իսկ հետո նրանց սպասում են Ռուսաստանում, Գերմանիայում, Լեհաստանում, Դանիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում: 2016-ի ամռանը Black Sea Arena-ի բեմում հանդես են եկել Scorpions-ը, Քրիստինա Ագիլերան և Վանեսա Մեյը: Ամերիկյան Aerosmith ռոք խումբը ստեղծվել է Բոստոնում 1970-ին: Խումբը թողարկել է 15 ալբոմ: Ոսկե, պլատինե և մուլտիպլատինե ալբոմների թվով Aerosmith-ն առաջինն է ամերիկյան խմբերի թվում, խումբը նաև 4 «Գրեմմի» ունի: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |