ՊՊԾ գնդի գրավման օրը ՀՀ-ում Facebook-ի կարճատև սահմանափակումը՝ Freedom House-ի զեկույցում![]() 15 նոյեմբերի 2016 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 14-ին հրապարակել է աշխարհում համացանցի ազատությանը վերաբերվող Freedom on the Net տարեկան զեկույցը: ՀՀ-ն համարվում է ազատ համացանցով երկիր ու ստացել է 30 բալ 2015-ի 28 բալի համեմատ (զեկույցի մեթոդաբանության համաձայն, 0-ն լավագույն ցուցանիշն է, 100-ը՝ վատագույնը): Նշվում է, որ ՀՀ-ում, որպես կանոն, մուտքը համացանց չի սահմանափակվում: Սակայն միաժամանակ հիշատակվում է հուլիսի 17-ին՝ Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման օրը, Facebook սոցիալական ցանցի աշխատանքը մոտ 40 րոպեով սահմանափակելու մասին: Զեկույցում նաև նշվում է համացանցում տեղադրված տեղեկության համար հետապնդումների մի քանի դեպքի մասին, սակայն ընդգծվում է, որ առցանց-ակտիվության համար բանտարկման կամ քրեական հետապնդման որևէ դեպք տարվա ընթացքում չի գրանցվել: Որպես երկրում իրավիճակի վրա ազդող հիմնական իրադարձություններ Freedom House-ն առանձնացրել է սահմանադրական հանրաքվեն, ապրիլյան պատերազմն ու ՊՊԾ գնդի գրավումը և ուղեկցող զարգացումները: «Թեև հայերը, որպես կանոն, ազատորեն հայտնում են իրենց կարծիքը համաձանցում առանց պատժի սպառնալիքի, նշված իրադարձությունների ժամանակ գրաքննության որոշ դեպքեր, այնուամենայնիվ, եղել են: Սակայն համացանցը ՀՀ-ում շարունակում է մնալ հիմնականում ազատ, ենթակառուցվածքներն էլ զարգանում են՝ կապելով բնակչության մեծ մասը: Ակտիվիստներն անընդհատ օգտագործում են սոցցանցերը սեփական տեսակետերի տարածման համար, իսկ ընդդիմադիր ու անկախ ԶԼՄ-ներն առցանց տիրույթում ծաղկում են», - նշվում է զեկույցում: 65 երկրների ցանկում ամենաազատ համացանց ունեցող երկրներն են Էստոնիան ու Իսլանդիան (6-ական միավոր): Նշվում է, որ ՀՀ-ում համացանցով է օգտվում մոտ 1.8 մլն մարդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |