Փորձագետ. Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող է ձգվել 10 տարի, այնպես որ Երեւանն ու Բաքուն կարող են հանգիստ ապրել

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը հունիսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում շատ կարեւոր էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի համար: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը: Այնուամենայնիվ, նա գտնում է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարող է բավականին երկար ձգվել: «Ղարաբաղի կարգավիճակի որոշումը կարող է ձգվել 10 տարի, այնպես որ Երեւանն ու Բաքուն կարող են հանգիստ ապրել: Ճիշտ է, մենք հույս ունեինք, որ կողմերը համաձայնության կգան, սակայն ոչինչ չստացվեց: Ես գտնում եմ, որ պետք է կարգավորման այլընտրանքային ուղիներ փնտրել, առաջ շարժվելու համար»,- նշել է ամերիկացի փորձագետը:



Կորի Վելտը նաեւ ընդգծել է, որ պետք է ամեն կերպ խուսափել Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորումից: «Պետք է քաղաքական փոխզիջում փնտրել, սակայն կողմներից ոչ մեկը դրան պատրաստ չէ»,- ասել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---