Աշխատանքի անվտանգության պահպանման ռազմավարության նախագիծն է քննարկվել14 նոյեմբերի 2016 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանը ներկայացրել է Աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ռազմավարության նախագիծը: Դրա նպատակն է աշխատողների առողջության պահպանման առավել հետևողական և համակարգված քաղաքականության իրականացումը և հանրապետությունում աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման համակարգի ներդրումը: Նա նաև նշել է, որ նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական խումբ, որի կողմից պետք է մշակվի ազգային ծրագիր, որի ընդունմամբ հնարավոր կլինի համակարգելու աշխատանքի անվտանգության և աշխատավայրերում աշխատողների առողջության պահպանման ոլորտում տարվող քաղաքականությունն առաջիկա երկու տարիների ընթացքում: Հարցի ներկայացումից հետո հանձնաժողովի անդամների կողմից հնչեցվել են մի շարք դիտողություններ և առաջարկություններ, մասնավորապես առաջարկվել է ռազմավարության մեջ անդրադառնալ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդություններից ապահովագրական համակարգի ներդրմանը, ինչին ի պատասխան նախարար Արտեմ Ասատրյանն առաջարկել է այդ հարցը քննարկել միջգերատեսչական խմբում և ապահովագրական համակարգի ներդրումը՝ որպես քայլ, ներառել մշակվելիք ազգային ծրագրում: Նիստի ավարտին նախարար Ասատրյանն առաջարկել է հնչած առաջարկությունների հիման վրա լրամշակել ռազմավարության նախագիծը և հանձնաժողովի կողմից լրամշակված տարբերակին տալ դրական եզրակացություն: Երևանում սանմաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացնող «Սանիտեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վահե Փայտյանը կկանգնի դատարանի առաջ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ չի ապահովել ՀՀ աշխատանքային օրեսգրքով սահմանված աշխատանքի պաշտպանությանը վերաբերվող պահանջները: Մասնավորապես, Փայտյանը հրահանգավորումներ չի անցկացրել աշխատակիցներ` վարորդ Հովհաննես Խաչատրյանի և բանվոր Նորայր Նուրիջանյանի հետ, ինչի արդյունքում աղբատար ավտոմեքենայի հետ աղբաթափման աշխատանքներն իրականացնելիս խախտել են անվտանգության կանոնները` ավտոմեքենայի հիդրավլիկ համակարգի միացված լինելու պայմաններում բանվոր Նորայր Նուրիջանյանը մտել է փաթեթավորման բունկերի մեջ, որի ժամանակ էլ պատահաբար միացել է փաթեթավորման գլանը և Ն.Նուրիջանյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքի հետ անհամատեղելի գանգուղեղային բաց վնասվածք, և դրա հետևանքով Ն. Նուրիջանյանը մահացել է: Փայտյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ»: Քրեական գործը նոյեմբերի 2-ին ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Տաթևիկ Գրիգորյանին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |