Սբ Գեղարդ նիզակի ծայրը դետեմբերի 3-ին Մայր տաճար կբերվի![]() 14 նոյեմբերի 2016 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Առաքյալների տոնին` դեկտեմբերի 3-ին, Սբ Գեղարդը կբերվի Մայր տաճար: Հավատացյալները հնարավորություն կունենան մասնակցել Հայոց առաջին լուսավորիչներ Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող պատարագին և խոնարհվել Սբ Գեղարդին: Սբ Գեղարդը Մայր Տաճարում կմնա մինչև նույն օրվա ուշ երեկո: Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց Հիսուս Քրիստոսին` խաչի վրա:2015-ին Գարեգին Բ Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այն Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտից Ս. Թադեոս առաքյալը: 19-րդ դարի երկրորդ կեսին Ս. Գեղարդը բերվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին և մինչ օրս պահվում է այնտեղ: Համաձայն հավատքի՝ Ս. Գեղարդնը փարատել է հոգեկան ու մարմնական հիվանդություններ: Եվ այդ նպատակով՝ ԺԸ-ԺԹ դդ. ընթացքում Ս. Գեղարդը մի քանի անգամ տարվել է Հայաստանի որոշ գավառներ, նաև՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |