ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանումը կրկնակի աճել է![]() 14 նոյեմբերի 2016 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 133.427 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: 2015-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 68.002 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Արտահանման աշխարհագրությունը գրեթե չի փոխվել: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք, Բելառուս, ԱՄԷ, Ղազախստան, Panorama.am-ին տեղեկացրել է ԳՆ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։ 2016-ի օգոստոսի 12-ի դրությամբ, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ԵՏՄ անդամ երկրներ արտահանված թարմ պտուղ-բանջարեղենային մթերքների արտահանումն աճել է 90%-ով: 2016-ի օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 85.326 տոննա պտուղ-բանջարեղեն, մինչդեռ 2015-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 49.827 տոննա պտուղ-բանջարեղեն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |